Առհասարակ ցավազրկող պրեպարատներն ամենատարածվածն են բոլորի տներում, իսկ անալգինը, կարելի է ասել` ցավազրկող դեղամիջոցներից ամենագլխավորը: Ատամի ցա՞վ, թե՞ միգրեն, հոդացա՞վ, թե՞ ցավոտ դաշտան. այս բոլոր ցավերի բթացման եղանակը մեկն է` անալգին: Բացի այդ, այն գործածվում է նաեւ որպես ջերմիջեցնող պրեպարատ: Երեւի շատերը չգիտեն, որ Առողջապահության Համաշխարհային ասոցիացիան բավական երկար ժամանակ պայքարում է այդ ունիվերսալ դեղամիջոցի դեմ: Ասոցիացիան գտնում է, որ անալգինի գործածությունը պետք է հնարավորինս սահմանափակել: ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում այս դեղամիջոցը 70-ական թվականներից ընդհանրապես հանված է դեղագործությունից: Շատ են անալգինի կողմնակի էֆեկտները: Օրինակ, այն ճնշում է ոսկրածուծի գործունեությունը` չթողնելով նրան արտադրել լեյկոցիտների անհրաժեշտ քանակը, որը պաշտպանում է օրգանիզմը վարակներից: