Կա՞ն, արդյոք, անվնաս դեղեր

20/08/2009

Նույնիսկ ամենափոքր ցավը շատ տհաճ զգացողություն է: Երբեմն ատամի թեթեւ մզմզոցն ավելի մեծ տառապանք է պատճառում, քան խոհանոցային դանակի խորը կտրվածքը: Բժիշկներն առհասարակ ցավի դեպքում չեն աշխատում դեղորայքի օգնությամբ բթացնել ցավը, քանի որ ցավի զգացողությունը կարեւոր ախտանիշ է` որոշելու համար, թե կոնկրետ որ օրգանն է հիվանդության պատճառը: Օրինակ, եթե մարդու սիրտը ցավում է, ապա այն զգուշացնում է իր հիվանդության մասին, այսինքն` հասկանում ես, որ չի կարելի ֆիզիկական ծանրաբեռնվածություն պատճառել սրտին, պետք է պառկել հորիզոնական դիրքով եւ խմել անոթալայնիչ պրեպարատ:

Պետք է ասել, որ մեր շրջապատում կան մարդիկ, որոնց մտքով անցնում է ստենոկարդիայի նոպայի ժամանակ անմիջապես կուլ տալ անալգին, որից հետո (իրենց կարծիքով) ամեն ինչ տեղը կընկնի: