Հռոմում «ինցեստ» բառը սկզբնապես նշանակել է ծիսական պղծում, օրինակ` վեստալուհուն կուսությունից զրկելը: Հետագայում այն նշանակել է նաեւ հանցանք սովորութական իրավունքում: Պատժելի էր համարվում կապը արյունակից ազգականների միջեւ` մինչեւ 6-րդ պորտը, հետագայում` մինչեւ 4-րդ:
Ինցեստը կանխարգելող հին արեւելյան օրենքներում բծախնդրորեն հաշվարկում էին բոլոր այն ազգականներին, որոնց հետ արգելվում էր ինցեստային շփումը: Սակայն զարմանալիորեն այդ մանրամասն ցուցակներում հոր եւ դստեր կապը որպես հանցանք չէր հիշատակվում: Իսկ ահա հարսի հետ սեռական կապի համար սահմանված էր մահապատիժ:
Մեր ժամանակներում ինցեստը, այսինքն` արյունախառնումները, մեկ ընտանիքի անդամների միջեւ շատ ավելին են, քան մենք կարծում ենք:
Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ 1976թ. ինցեստի արգելքն Ամերիկայում խախտվել է 100.000 անգամ: Աղջիկների համար հազվադեպ են ինցեստային կապերն անհետեւանք անցնում: Գիտակցությունից արտամղված մեղքի զգացումը ճնշում է նրանց եւ գրեթե միշտ ավարտվում է հոգեկան խանգարմամբ: