– Էմալապատ ամանեղենը հեշտությամբ է մաքրվում, ծառայում է երկար եւ հուսալի է, եթե պահպանեք նրա խնամքին առնչվող մի քանի ոչ բարդ կանոններ: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության դեպքում էմալը ճաքում է, ուստի չի կարելի էմալապատ դատարկ կաթսան դնել տաք գազօջախին, իսկ տաք կաթսան, որ հենց նոր եք վերցրել կրակից` սառը կամ խոնավ տակդիրի վրա: Աշխատեք փոքր սալօջախի կամ ուղղակի կրակի վրա առանց տակդիրի խոշոր կաթսա չդնել: Նման դեպքերում կաթսայի տակը կտաքանա անհամաչափ, եւ էմալը կարող է ճաքճքել: Էմալապատ ամանեղենը պետք է լվանալ սոդայով կամ հատուկ նախատեսված միջոցներով:
– Չժանգոտող պողպատից ամանեղենը չի քայքայվում, չի փոխում կերակրի համն ու գույնը եւ բացարձակապես անվնաս է: Այդպիսի ամանեղենը պատրաստվում է քրոմի եւ նիկելի համաձուլվածքից:
– Տնային մրջյունների դեմ պայքարի լավագույն միջոցը չորացրած մեխակն է: Դրա փշուրներից մի քիչ պետք է դնել այնտեղ, որտեղ ավելի հաճախ են մրջյուններ հավաքվում, եւ նրանք իսկույն կանհետանան: