Մինչեւ ընթացիկ տարվա վերջը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահները կփոխվեն: Այս մասին երեկ հայտնել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ պաշտոնում տարածաշրջան կայցելի վերջին անգամ»,- ասել է Մերզլյակովը: Նրա խոսքերով, ինքն այդ պաշտոնը կթողնի ընթացիկ տարում: «Ես պատրաստվում եմ եւ հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանյան համանախագահի պաշտոնում ծառայության 7-րդ տարում ինձ թույլ կտրվի թողնել այդ պաշտոնը: Կարծում եմ, դա տեղի կունենա այս տարի»,- նշել է նա: Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի` Մ.Բրայզան նշանակվելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: