Խաղո՞ղ, առողջություն, Հելիոտոն

22/07/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Թերեւս ոչ բոլորը գիտեն, որ խաղողը, բացի իր համային որակներից, նաեւ մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր արժանիք ունի։ Այն հարուստ է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մոտ 300 օգտակար միացություններով։ Իսկ խաղողաբուժությունը մարդկությանը հայտնի է եղել հնագույն ժամանակներից. դրա մասին գրել են Հիպոկրատը, Հալլեն, Ամիրդովլաթ Ամասիացին եւ ուրիշներ։

Հին հույն եւ հռոմեացի բժիշկները խաղող էին «նշանակում»՝ նյութափոխանակությունը լավացնելու համար, սիրտ-անոթային համակարգի, լյարդի եւ երիկամների հիվանդությունների, սակավարյունության, դիստրոֆիայի, ռեւմատիզմի եւ նյարդային համակարգի խնդիրների դեպքում։ Իսկ Չինաստանում խաղողը պարտադիր էր ոչ միայն խնջույքի սեղանների վրա, այլեւ՝ դեղատներում։ 19-րդ դարի կեսերից խաղողաբուժությունը դրվեց լուրջ գիտական հիմքերի վրա։ Բժշկությունը հաստատեց, որ մեր նախնիները ճիշտ էին, երբ ուժերը վերականգնելու եւ առողջությունն ամրացնելու համար դիմում էին խաղողի օգնությանը։

Խաղո՞ղ, գինի՞, թե՞…

Կան սննդամթերքներ, որոնց մեջ պարունակվող նյութերը մարդու օրգանիզմին անհրաժեշտ են հատկապես գարնանային ավիտամինոզի ժամանակ՝ ուժերը վերականգնելու, նյութափոխանակությունը կարգավորելու, իմունիտետը բարձրացնելու, սիրտ-անոթային եւ նյարդային համակարգն ամրացնելու համար։ Խաղողը հաջողությամբ կարող է փոխարինել այդ սննդամթերքին, քանի որ օգտակար նյութերի իսկական շտեմարան է։ Օրգանիզմին անհրաժեշտ նյութեր ապահովող ամենօրյա սննդակարգ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Եվ ոչ էլ հնարավոր է կլոր տարին խաղող ուտել։ Ի՞նչ անել, գինի՞ խմել։ Դա էլ է տարբերակ։ Սակայն գինու օգտագործումը, բացի ալկոհոլիզմից, ցանկալի չէ մեկ այլ առումով եւս՝ գինին խաղողի պես արդյունավետ չէ։ Տարիներ առաջ գիտնականները գինին հետազոտելով՝ բացահայտեցին, որ այն չի պարունակում շատ կարեւոր բաղադրիչներ, օրինակ՝ B խմբի վիտամիններ, որոնցով հարուստ է խաղողը։ Պարզվում է, գինու արտադրության պրոցեսի վերջում խմորիչներն իրենց մեջ կուտակում են մեծ քանակությամբ վիտամիններ՝ «խլելով» դրանք խաղողից։ Եվ մարդու օրգանիզմին այդքան անհրաժեշտ նյութերը պարզապես թափվում են՝ մշակված գինու խմորիչների հետ միասին։ Գիտնականներին, սակայն, հաջողվեց գտնել այդ հարստությունը խմորիչներից դուրս բերելու եւ մարդու համար օգտագործելի դարձնելու եղանակը։ Արդյունքում՝ ծնվեց «ՀԵԼԻՈՏՈՆ»-ը։

Հելիոտոն. խտացված խաղող

Հայրենական արտադրության «ՀԵԼԻՈՏՈՆ» կենսաակտիվ հավելումը ոչ այլ ինչ է, քան խաղողի մեջ առկա օգտակար նյութերի խտածո։ Տեղական խաղողից ստացված «Հելիոտոնը» պարունակում է B խմբի վիտամիններ, վիտամիններ C, H, E, ամինաթթուներ եւ մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ՝ նատրիում, կալիում, կալցիում եւ այլն։ Վիտամինները մարդը ստանում է սննդի հետ միասին, այսինքն՝ ճիշտ սնվելու դեպքում կարիք չի լինի դեղատնային պրեպարատներ օգտագործել։ «ՀԵԼԻՈՏՈՆ»-ը նույնպես կարելի է դասել վիտամինների եւ այլ օգտակար նյութերի՝ բնական, սննդային աղբյուրների շարքին, քանի որ այն պատրաստված է բացառապես խաղողից եւ էկոլոգիապես մաքուր արտադրանք է։

«ՀԵԼԻՈՏՈՆ» ԿԵՆՍԱԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՋՐԱԼՈՒՅԾ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԸ

«ՀԵԼԻՈՏՈՆ»-ը պարունակում է նաեւ H, E, K, D2, վիտամիններ, հանքային նյութեր՝ Ca, K, Na, Fe, Mg, ամինաթթուներ, այդ թվում՝ տրեոնին, տրիպտոֆան, լիզին, ֆենիլալանին, մեթիոնին, պրոլին, տիրոզին, արգինին, եւ օրգանական թթուներ։

Կարծում ենք՝ վերը շարադրվածը կարդալուց հետո արդեն ինքներդ կարող եք պատկերացում կազմել, թե ինչ օգտակար հատկություններ ունի այս պրեպարատը։ Ինչեւէ, համառոտ թվարկենք, թե որ դեպքերում է խորհուրդ տրվում օգտագործել «ՀԵԼԻՈՏՈՆ». ավիտամինոզներ, նյութափոխանակության խանգարում, արագ հոգնածություն, իմունային համակարգի թուլություն, սթրեսներ, էմոցիոնալ եւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ «ՀԵԼԻՈՏՈՆ» կարելի է խմել նաեւ այն դեպքում, երբ որեւէ գանգատ չունեք։ Այն պարզապես լրացուցիչ ուժ ու եռանդ կհաղորդի ձեզ՝ լրացնելով կենսական էներգիայի պաշարները։ «ՀԵԼԻՈՏՈՆԸ» վերջերս է հայտնվել շուկայում, սակայն առաջին անգամ արտադրվել է 2000թ.՝ փորձնական նպատակներով։ Այսինքն՝ վերջին 9 տարվա ընթացքում այն փորձարկումներ է անցել ամենատարբեր կլինիկաներում՝ ամենուր արժանանալով բարձր գնահատականի։

Այս մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրել [email protected] հասցեով կամ զանգահարել 094 41-22-77։ Վերջում ավելացնենք, որ «Հելիոտոնը» ոչ թե կասկածելի ծագում ունեցող եւ չգիտես ում կողմից արտադրված պրեպարատ է, այլ պարզապես հայրենական արտադրության «խտացված խաղող»՝ այդ մրգին բնորոշ բոլոր արժանիքներով։ Իսկ խաղողը գովազդելն անմիտ զբաղմունք է։