Բնավորությունն` ըստ արյան խմբի

22/07/2009

1-ին խմբի արյուն ունեցող մարդիկ միշտ ձգտում են առաջնորդ լինել, եւ իրենց առջեւ դրված նպատակին հասնելու համար պայքարում են մինչեւ վերջ: Միշտ հավատում են իրենց ուժերին եւ զգացմունքային են: Նրանց թերություններն են խանդն ու հիվանդագին ինքնասիրությունը:

Արյան 2-րդ խումբ ունեցողներն ամեն ինչում սիրում են կարգուկանոն, հանգստություն եւ ներդաշնակություն: Նրանք կարող են հեշտությամբ լեզու գտնել բոլորի հետ: Նրանց թերություններն են քմահաճությունն ու լիցքաթափվել չկարողանալու կարողությունը:

3-րդ խմբի արյան տեր մարդիկ միանգամայն ձեւավորված անհատականություններ են` հակված վարվելու այնպես, ինչպես իրենց է դուր գալիս: Հեշտությամբ են հարմարվում իրավիճակին:

4-րդ խմբին պատկանող մարդիկ ունեն հանգիստ եւ հավասարակշռված բնավորություն: Մարդիկ նրանց շրջապատում իրենց լավ են զգում, քանի որ նրանք զուսպ են ու արդարացի: Նրանց հիմնական թերությունը կտրուկ որոշումներ ընդունելն է: