ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն հայտարարել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է զիջումների գնան ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու համար: «Կարծում եմ` կարեւոր փուլ է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների այսօրվա եւ վաղվա հանդիպումը Մոսկվայում»,- երեկ Բաքվում ասել է Բրիշամբոն Ադրբեջան կատարած իր այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա ընդգծել է Իտալիայի Ակվիլա քաղաքում «Մեծ ությակի» գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որը, նրա խոսքով՝ «ցույց է տալիս հարցի լուծման կարեւորությունը»: Ըստ Բրիշամբոյի` հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ մեծ ակտիվություն է նկատվում: «Երեկ Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպմանը ես տեսա ղարաբաղյան խնդրի լուծման գործում առաջընթացի հասնելու նրա շահագրգռությունը: Հուսով եմ, որ այդ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի»,- հավելել է նա: