Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւս միանում է այն քաղաքական ուժերին, ովքեր պահանջում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, քանի որ, ըստ նրա` «մենք չունենք ճիշտ արտաքին քաղաքականություն»: Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկած «ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջարկին, Տ. Կարապետիչն ասել է, թե` «դրանցով այս ոլորտում էլ է ստեղծվում մենաշնորհ, որը մեր արատների հիմքն է»: Նրա խոսքերով՝ Դալլաքյանը խաղում է իշխանական խաղեր։ «Այս ոլորտում էլ են ցանկանում մենաշնորհ ունենալ, եւ կարող ենք ասել, որ գնում ենք դեպի բռնապետություն կամ ստրկապետություն»,- ասել է ԱԼՄ հոլդինգի նախագահը: