– Ալյուրի եւ բրնձի մեջ որդեր ու միջատներ չառաջանալու համար Հարավային Չինաստանում կիրառվում է մի շատ հասարակ միջոց: Ալյուրի կամ բրնձի յուրաքանչյուր պարկի մեջ դնում են մաքրած եւ պճեղների բաժանած 2-3 գլուխ սխտոր, ուշադիր հետեւելով, որ կեղեւները մաքրելիս պճեղների վերին թաղանթը չվնասվի, քանի որ սխտորը դրանից կարող է նեխել:
– Կարագը շոգ եղանակին չի հալվի, եթե կարագամանը փաթաթեք աղաջրի մեջ թաթախված անձեռոցիկով: