Ժողովուրդն այս միջոցն անվանում է վարունգի ջուր: Այն հին ու փորձված միջոց է: Դրա համար անհրաժեշտ է վարունգը մանր կտրատելով շարել շշի մեջ ու վրան լցնել օղի կամ դեղատնային բացած սպիրտ: Այն 2 շաբաթ պահել արեւի տակ եւ… վարունգաջուրն արդեն պատրաստ է: Այն օգտագործում են առանց նոսրացնելու: Կտորի անձեռոցիկը թաթախել այս հեղուկով ու դեմքը լավ շփել: Վարունգաջուրը մաշկի փափկեցման լավագույն միջոց է համարվում: Այնուհետեւ կարելի է դեմքին դնել դիմակ, որն էլ պատրաստում են հետեւյալ կերպ: Մեկ ձվի դեղնուցին ավելացնել 1թեյի գդալ մեղր ու 1 թեյի գդալ գլիցերին ու քսել դեմքին: Այս դիմակը դեմքին մնում է բավականին երկար ժամանակ` 2 ժամ: 2 ժ հետո լվանալ դիմակը, իսկ տարբերությունը կզգաք ինքներդ: Այն հարթեցնում է մաշկը: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթվա մեջ 2 անգամ: