Միրգը գիրացնո՞ւմ է, թե՞…

11/07/2009

Մրգերից ու հատապտուղներից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել: Դրանք շատ օգտակար են, քանի որ պարունակում են աղեստամոքսային տրակտի համար շատ կարեւոր սննդային բջջանյութը` պեկտինները: Բացի այդ, դա վիտամին C ստանալու ամենալավ ու ճիշտ մեթոդն է: Չի կարելի մրգով փոխարինել այս կամ այն սնունդը: Օրինակ, չի կարելի ճաշ կամ ընթրիք պատրաստել, որը բաղկացած է միայն մրգերից: Դրանք լավ են միայն աղանդերի դերում: Պետք է կարգավորել միրգ օգտագործելու օրվա անհրաժեշտ չափաքանակը: Միրգը հենց այնպես ուտելուց բացի, կերեք մրգային աղցաններ եւ ավելացրեք ոչ թե բարձր յուղայնությամբ թթվասեր, այլ կաթնաշոռ, հավատացեք, շատ համեղ է: Միրգը այս ձեւով օգտագործելիս եւ՛ չեք գիրանա, եւ՛ կստանաք վիտամինների անհրաժեշտ քանակություն: Իսկ առհասարակ, միրգը խորհուրդ է տրվում ուտել կամ ճաշից առաջ, կամ ուտելուց 1-2 ժամ հետո: