Եվրոպական խորհրդարանն ունի 3 կարեւոր գործառույթներ՝ օրենսդրություն, բյուջետային քաղաքականություն եւ վերահսկողություն։ Օրենսդրական մասով հարկ է նշել, որ Եվրախորհրդարանը կիսում է օրենսդիր գործառույթները ԵՄ խորհրդի հետ, որը նույնպես ընդունում է օրենքներ։ Նիցցայի պայմանագրի ստորագրումից հետո գործում է, այսպես կոչված, համատեղ որոշումների սկզբունքը, որի համաձայն՝ Եվրախորհրդարանն ու ԵՄ խորհուրդն ունեն հավասար լիազորություններ, եւ հանձնաժողովի ներկայացրած ցանկացած օրինագիծ պետք է քննարկվի 2 ընթերցմամբ։ Եվրախորհրդարանը եւ ԵՄ խորհուրդը համատեղ ձեւավորում են բյուջետային հանձնաժողով, որն էլ մշակում է ԵՄ բյուջեն։ Եվ վերջապես՝ Եվրախորհրդարանն իրականացնում է վերահսկողություն՝ Եվրահանձնաժողովի գործունեության նկատմամբ։