Եվրոպական խորհրդարան

25/06/2009

Եվրոպական խորհրդարանը ստեղծվել է 1957թ.։ Սկզբնական շրջանում անդամները նշանակվում էին ԵՄ անդամ երկրների կողմից։ 1979 թվականից Եվրախորհրդարանի անդամներն ընտրվում են ԵՄ անդամ երկրների քաղաքացիների կողմից։ Նշենք, որ ընտրողների ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է հենց առաջին ընտրությունների ժամանակ՝ 69%։ Եվրախորհրդարանն ունի 736 պատգամավոր։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ ֆիքսված թվով մանդատներ՝ կախված բնակչության թվից։ Ամենից շատ՝ 99 պատգամավոր ունի Գերմանիան, ամենից քիչ՝ 9՝ Մալթան։