Ներկայացվել է այցելուներին

11/06/2009

Հունիսի 8-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն իր այցելուներին է ներկայացրել 12-րդ դարի հայկական խաչքարը, որը Հայաստանի կառավարության կողմից հինգ տարի ժամկետով տրամադրվել է այս թանգարանին: Խաչքարը Հայաստանի նվերն է Միացյալ Ազգերի Կազմակերպությանը եւ Գեղարդից Նյու Յորք է տեղափոխվել 1994 թ., հաղորդում է ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: ՄԱԿ-ի կենտրոնակայանի կապիտալ վերանորոգման պատճառով անհրաժեշտություն է առաջացել այն տեղափոխել մեկ այլ տեղ` երկարատեւ պահպանման նպատակով: 2008 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Նյու Յորք այցի ժամանակ Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի արդյունքում էլ իրականացվել է այս ձեռնարկը: