Մամուլն ինձանից հրեշ է սարքում…

20/07/2005

«Անհատականությունն է ազգի ու մշակույթի հիմքը: Եվ միայն իսկական ազգային
կինոն կարող է ինտերնացիոնալ կինո դառնալ: Երբ գնում եմ ուրիշ երկրներ,
ուզում եմ լսել՝ մենք սիրում ենք մերը ու առաջարկում ենք քեզ՝ նույնպես
սիրել մերը: Դա իսկական հայրենասիրություն է: Իսկ եթե ասում են՝ մենք լավն
ենք, որովհետեւ լավն ենք, դա շովինիզմ է: Ես, օրինակ, երազում եմ սիրել
մեր իշխանություններին: Չի ստացվում, բայց ես շատ եմ երազում:
Հիմարություն է իշխանություն ընտրել՝ ատելու համար: Ո՞վ ասաց, որ
արվեստագետն անպայման պիտի իշխանության դեմ լինի: Թյուր տենդենց կա, որ
ռուս արվեստագետը պետք է աղքատության մեջ ապրի, կառապանի պես խմի ու
ինչ-որ ծառի տակ թոքախտից մահանա»,- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման
ժամանակ ասել է Նիկիտա Միխալկովը: