Բուժիչ նամակներ

26/05/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Մեր ընթերցողներն իրենց նամակներում առաջարկում են շաքարային դիաբետի դեմ պայքարող բնական միջոցներ:

«Դիաբետ» տերմինն առաջին անգամ բժշկության մեջ է մտել մ.թ. 2-րդ դարում՝ հռոմեացի բժիշկ Արետիուսի շնորհիվ: Նա հիվանդությունը նկարագրում էր հետեւյալ կերպ. «Դիաբետը սարսափելի ու տանջալի հիվանդություն է: Այս հիվանդության ժամանակ, կարելի է ասել, հիվանդն անընդհատ ծարավ է զգում, ու բանն այն է, որ չես կարող արգելել նրան խմել: Նույն ձեւով էլ, կարելի է ասել, ընդունած հեղուկը դուրս է գալիս մեզի միջոցով: Եթե կարճ ժամանակով նրանք փորձում են հրաժարվել ջրից, անմիջապես բերանում տհաճ չորության զգացում է առաջանում: Մաշկային ծածկն ու լորձաթաղանթը չորանում է: Հիվանդների մոտ զգացվում է սրտխառնոց, եւ նրանք անընդհատ գերդրդված վիճակում են: Իսկ սննդակարգին չհետեւելու ու անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում հետեւանքները հուսադրող չեն»:

Իսկ ահա թե ինչ է գրում մեր նամակագիր Ջուլիետա Սահակյանը. «Երբ իմացա, որ ավագ եղբայրս ձեռք է բերել շաքարային դիաբետ, մեծ ցնցում ապրեցի, քանի որ այդ «թաքնված լրտեսը» ներխուժելով նրա մարմին` կարող էր քայքայել ամբողջ օրգանիզմը: Պետք է ասեմ, որ հենց եղբորս հիվանդությունը, հավանաբար, պատճառ դարձավ, որ ես այսքան կապվեմ բնությանն ու բնական բուժամիջոցներին: Իմ հայթայթած դեղատոմսերով ինչ-որ չափով օգտակար եղա եղբորս, ուզում եմ, որ օգնեմ նաեւ այն մարդկանց, որ տառապում են նման հիվանդությամբ»:

– Եղինջի տերեւներին ավելացնել օշինդրի եւ բեկտենի (ՍՐցՔՌվՈ) ծաղիկներ` բոլորն էլ 1 գդալի հարաբերությամբ: Լավ խառնել ու ավելացնել կես լիտր եռջուր, խմել օրվա ընթացքում 1-ական բաժակ: Կարելի է ասել, հրաշագործ թուրմ է:

– Հավաքել խաղողի կորիզները, չորացնել ու աղալ սրճաղացով: Կես թեյի գդալ կորիզների փոշու վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ խմել այն օրվա ընթացքում: Շատ է օգնում շաքարախտի դեպքում:

– Շաքարի տոկոսն արյան մեջ իջեցնող դեր ունեն ուռենու կամ կաղամախու (ՏրՌվՈ) ճյուղերը: 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռջուր ու պահել գոլորշու վրա: Հետո թրմել 30 րոպեի չափ ու, քամել, խմել 3 անգամ մեկ շաբաթ ժամկետով օգտագործելու դեպքում:

– Օգնում է մատուտակ կոչվող բույսի արմատը, քանի որ այն քաղցր համ ունի եւ կարող է փոխարինել շաքարին:

– Վերցնել կես լիտրանոց տարա եւ կեսը լցնել նախօրոք լվացված ու չորացված սոխի կեղեւներով: Տարան լցնել եռջրով, թուրմը հովանալուց հետո՝ քամել ու խմել օրը 3 անգամ:

– Ինչպես գիտեք, շաքարային դիաբետ ունեցողների սննդակարգը բոլորովին այլ է: Այդ պատճառով առաջարկում ենք աղանդեր նրանց համար: Վերցնել թթու խնձորներ, վերեւի մասը կտրել ու միջուկը հանել թեյի գդալով, բայց այնպես, որ կեղեւը չվնասվի: Այնուհետեւ մեջը լցնել 3-4 հատիկ արոսի (րյաբինա) պտուղ, դարչին եւ 3 գդալ ջուր, հետո այս վիճակում խնձորները դնել ջեռոցում, որպեսզի եփվեն:

– Իսկ նման հիվանդների քաղցրի պահանջը, ասենք, կոնֆետի փոխարեն, կարելի է լրացնել հետեւյալ աղցանով: 1 հատ միջին մեծության խաշած բազուկին ավելացնել 1 մանդարին ու վրան քամել կես կիտրոնի հյութ եւ ուտել: Ե՛վ համեղ է, եւ՛ օգտակար:

– Հյութաքամիչով անցկացրած 150գ գազարի հյութ, 70գ նեխուրի, 30գ մաղադանոսի, 50գ սպանախի հյութերը խառնել եւ խմել մանր կումերով` օրվա ընթացքում: Բացի այդ, շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում օրական ուտել 200գ բալ:

Իհարկե, ինչպես նամակագիրն է ասում. «Ինչպես այս, այնպես էլ ցանկացած հիվանդության դեպքում կարեւորը պայքարելն է: Երբեք պետք չէ հանձնվել»:

Մեղրը շատ օգտակար է ստամոքսին

Մեղրը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից: Իհարկե, բացառիկ դեպքերը հանած, երբ պարզապես հնարավոր են ալերգիաներ: Մեղրը պարունակում է շատ վիտամիններ, կարող է վերացնել ստամոքսում եղած վտանգավոր բակտերիաներն ու ապաքինում է ցանկացած խոց ու վերք:

Օրինակ, ստամոքսի բարձր թթվայնության առկայության դեպքում կարելի է ընդունել 1 բաժակ գոլ ջրում լուծած 30-60 գ լուծած մեղր` նախաճաշից ու ճաշից 1,5 ժամ առաջ: Այն շատ օգտակար միջոց է: Իսկ եթե ստամոքսի թթվայնությունն, ընդհակառակը` իջած է, այս դեպքում մեղրով լուծույթը կարելի է օգտագործել մի քիչ ավելի սառը վիճակում, օրը 3 անգամ` ուտելուց 15 րոպե առաջ:

Կարելի է պատրաստել մեղրամոմի յուղ եւ ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 1,5 ժամ առաջ: Այն շատ լավ է գաստրիտի ու այլ ստամոքսի հիվանդություններին: Այն պատրաստելու համար հարկավոր է վերցնել 1 կգ կարագ եւ էմալապատ ամանի մեջ դնելով հասցնել եռման աստիճանի: Հետո վերցնել այն կրակից ու վրան լցնել 100գ մանր կտրատած մեղրամոմ: Այս խառնուրդը դնել շատ մարմանդ կրակի վրա (նույնիսկ կրակն անընդհատ կարելի է անջատել, որովհետեւ հնարավոր է՝ խառնուրդը վառվի) եւ խառնել 15 րոպե: Ապա խառնուրդը քամել թանզիֆով, հենց տաք վիճակում: Այն պետք է պահել ապակե տարայում ու սառը տեղում: Խմել այն օրը 3 անգամ ճաշի գդալով, 3 շաբաթ շարունակ: Բուժման ընթացքում պետք է հետեւել սննդակարգին` բացառելով կծուն, թթուն, տապակած սնունդը: