Ռուսաստանում արձանագրվել է A/H1N1-ի (խոզի գրիպի) վարակման երկրորդ դեպքը:
Ռուսաստանի գլխավոր պետբժիշկ Գենադի Օնիշչենկոն հայտնել է, որ թեստերի անցկացման արդյունքում պարզվել է, որ Կալուգայի շրջանի բնակիչը, ով վերադարձել է Դոմինիկյան Հանրապետությունից, վարակված է խոզի գրիպով: