Մայիսի 7-9-ը հանրապետության առանձին շրջաններում` առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնում վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +1 +6, ցերեկը` +11 +16, ցածրադիր մասերում՝ գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +19 +23, Լոռիում` գիշերը՝ +2 +7, ցերեկը` +14 +19, Տավուշում՝ գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +22, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը` +8 +11, ցերեկը՝ +21 +25, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +22 +27 եւ նախալեռներում՝ գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +15 +19 աստիճանի սահմաններում: Երեւանում մայիսի 7-9-ը` օրվա երկրորդ կեսին եւ գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաեւ 12-17 մ/վրկ քամու ուժգնացում: Ջերմաստիճանը` գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +22 +24, երեկոյան կողմ` +16 +18 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ: