«Մենք հայտարարություն ենք արել եւ քաղաքապետի ընտրություններում մենք պաշտպանում ենք Հանրապետական կուսակցության ցուցակը, Գագիկ Բեգլարյանին»,- երեկ ասուլիսում հայտարարել է Հայաստանի Միավորված կոմկուսի նախագահ Յուրի Մանուկյանը` հիշեցնելով, որ նախագահական ընտրություններում եւս ՄԿԿ-ն պաշտպանել է ՀՀԿ թեկնածուին: Անդրադառնալով կոալիցիան լքելու ՀՅԴ որոշմանը, Յու. Մանուկյանն ասել է, որ ինքը ՀՅԴ-ից այդքան «հավասարակշռված, հայրենանպաստ» քաղաքականություն չէր սպասում: «Հալալ է իրենց: Դաշնակցությունը ցույց տվեց, որ կարող է ամենափոքր շանսն օգտագործել` իրոք երկրին եւ ժողովրդին օգտակար լինելու համար»,- հայտարարել է ՄԿԿ ղեկավարը: