Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ Աշխատանքի օրվա կապակցությամբ համերգ է տեղի ունեցել, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Սովորության համաձայն` տոնական համերգը կազմակերպել էր «Գրանդ հոլդինգ» ընկերությունը, որը նման միջոցառում Աշխատավորի օրվա առթիվ սկսել է անցկացնել 2000-ից: