Կարտոֆիլի ալյուրավոր տեսակները հաճախ այնքան շատ են եփվում ու ճաքճքում, որ դժվար է լինում դրանք ամբողջական, կեղեւի մեջ պահելով եւ, առավել եւս՝ առանց կեղեւի եփել նույնիսկ սովորական աղաջրի մեջ: Երբ այդպիսի կարտոֆիլը հարկավոր է եփել աղցանների համար, ապա պետք է ջրի մեջ ավելացնել վարունգի կամ կաղամբի աղաջուր: Կարելի է նաեւ մի քիչ քացախ լցնել եփվող ջրի մեջ: