Հանդիպել է Տուսկին

23/04/2009

Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 21-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը երկու երկրների վրա: Երկկողմ տնտեսական կապերը խթանելու նպատակով Ազգային ժողովի նախագահն առաջարկել է ստեղծել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով եւ հայտնել երկու երկրների գործադիր իշխանությունների համագործակցությանը նպաստելու իր պատրաստակամությունը: