Եվս մեկ անգամ

21/04/2009

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւս մեկ անգամ հաստատել է իր նախկին հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչեւ իր լուծումը չգտնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ըստ թուրքական «Yeni Safak»-ի, այդ մասին շաբաթ օրը Էրդողանը լրագրողներին հայտարարել է Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ նա ժամանել էր` այլ քաղաքական գործիչների, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ նշելու Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի 65-ամյակը: