Հավատում են Օբամային

21/04/2009

Անցած շաբաթվա վերջին Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի ապրիլի 24-ի դեպքերի մասին խոսելիս չի արտասանի «ցեղասպանություն» բառը: «Մենք հավատում ենք, որ նախագահ Օբաման չի ցանկանում կորցնել Թուրքիան: Մենք չենք կարծում, որ տեղի կունենա բացասական որեւէ բան»,- ասված է հայտարարության մեջ: