Ըստ Կենտրոնական բանկի, ապրիլի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 35 մլն 491 հազ ԱՄՆ դոլար` 371.68 դրամ` ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 38 մլն 268 հազ. դոլար` 374.11 միջին փոխարժեքով: Մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 9.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12.4 մլն ԱՄՆ դոլար: