«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի 25 ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակը: Այն գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը, որի արժեքը, ըստ «Forbes»-ի, կազմում է 1 մլրդ 870 միլիոն դոլար: Ցուցակի երկրորդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալը»` 1 մլրդ 353 միլիոն արժեքով: Մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը գերազանցել են նաեւ «Արսենալը» (1,2 մլրդ), «Բավարիան» (1,11 մլրդ) եւ «Լիվերպուլը» (1,01մլրդ): Ցուցակում ընդգրկված ակումբների միջին արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 8%-ով` կազմելով 597 մլն դոլար: 25 ամենաթանկ ակումբների տարեկան միջին եկամուտը` նախքան հարկումը, կազմել է 42 մլն դոլար, ինչը 20%-ով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից: «Forbes»-ի ցուցակում աշխարհի 25 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները` իրենց արժեքներով, ունեն հետեւյալ հաջորդականությունը.
«Մանչեսթեր Յունայթեդ» – 1 մլրդ 870 միլիոն դոլար, 2. «Ռեալ» – 1 մլրդ 353 մլն, 3. «Արսենալ» – 1 մլրդ 200 մլն, 4. «Բավարիա» – 1 մլրդ 110մլն, 5. «Լիվերպուլ» – 1 մլրդ 10 մլն, 6. «Միլան» – 990 մլն, 7. «Բարսելոնա» – 960 մլն, 8. «Չելսի» – 800 մլն, 9. «Յուվենթուս» – 600 մլն, 10. «Շալկե-04» – 510 մլն, 11.«Տոտենհեմ» – 445 մլն, 12. «Լիոն» – 423 մլն, 13. «Ռոմա» – 381 մլն, 14. «Ինտեր» – 370 մլն, 15. «Համբուրգ» – 330 մլն, 16. «Բորուսիա Դորտմունդ» – 325 մլն, 17. «Մանչեսթեր Սիթի» – 310 մլն, 18. «Վերդեր» – 292 մլն, 19. «Նյուքասլ» – 285 մլն, 20. «Շտուտգարտ» – 264 մլն, 21. «Աստոն Վիլլա» – 240 մլն, 22. «Մարսել» – 240 մլն, 23. «Սելթիկ» – 218 մլն, 24. «էվերտոն» – 207 մլն, 25. «Ռեյնջերս» – 194 մլն: Նշենք, որ այս ցանկում ներգրավված 25 ակումբներից 19-ը ամերիկյան ֆուտբոլային ակումբներ են: