«Թբիլիսիում այսօր հաճախ են խոսում նոր պատերազմի հավանականության մասին, այն մասին, որ Ռուսաստանը կարող է նորից հարված հասցնել Վրաստանին, այս անգամ` Հայաստանի պատճառով»,- երեկ «նւՏ ԾՏրՍՉօ» ռադիոկայանին նման տեղեկատվություն է փոխանցել հեռուստալրագրող Պավել Շերեմետը: «Խոսում են այն մասին, որ Հայաստանում կա բազա, մեզ անհրաժեշտ է այն, որպեսզի կրկին համալրենք այն տեխնիկայով, իսկ օդային տարածքով այն ամբողջովին հնարավոր չէ փոխադրել, այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է Հարավային Օսիայի եւ Հայաստանի միջեւ ճանապարհը»,- ասել է Շերեմետը: