Վեց ամսում`1450 դիմում-բողոք

19/07/2005

2005թ. առաջին կիսամյակում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 1450
դիմում-բողոք, որից 849-ը՝ գրավոր: Պետական կառավարման եւ տեղական
ինքնակառավարման մարմինների գործունեությանն ուղղված դիմում-բողոքների
ամենամեծ քանակությունը հասցեագրված է եղել իրավապահ մարմիններին՝
Ոստիկանություն՝ 110, դատարաններ՝ 95, Դատախազություն՝ 55,
Արդարադատության նախարարություն՝ 46: Այս կառույցներից ետ չեն մնացել նաեւ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ 103, եւ Երեւանի
քաղաքապետարանը՝ 73 դիմում-բողոքներով:

Ա.Ա.