Օրենքը կսրբագրվի

19/07/2005

Հաշվի առնելով քարտ ստանալ չցանկացող քաղաքացիների շահերը՝ «Սոցիալական
քարտերի մասին» ՀՀ օրենքում կկատարվեն փոփոխություններ: Այդ մասին
պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարար Աղվան Վարդանյանը եւ վերը նշված քաղաքացիների ներկայացուցիչներ
Խ.Ստամբոլցյանն ու Ա.Գրիգորյանը:

Օրենքում պետք է հստակեցվի, որ Սոցքարտերի տեղեկատվական բազայում հավաքվող
քաղաքացիների անհատական տվյալները կլինեն բավականին սահմանափակ: Օրենքում
նախատեսվում է արձանագրել նաեւ կապի բացակայությունը սոցքարտերի համակարգի
եւ քաղաքացիների կրոնական համոզմունքների միջեւ: Նախատեսվում է նաեւ
ներառել դրույթ, որի համաձայն, սոցքարտի վրա տպված թիվը սոցքարտի հերթական
համարն է։

Ա.Ա.