Հեռախոսով

07/04/2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված «Մեծ քսանյակի» լոնդոնյան գագաթաժողովի ընթացքում քննարկված խնդիրների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ քաղաքական հարաբերություններին եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ: