Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 5-ին մասնակցել է Արարատի մարզի Շահումյան գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին վերակառուցված եկեղեցու խորանի օծման ծիսակատարությանը: Այն անցկացրել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության, Շահումյան համայնքի Աստվածապաշտ բնակիչներին եկեղեցու օծման կապակցությամբ շնորհավորելով` Հ. Աբահամյանը կարեւորել է եկեղեցու վերաբացումը եւ հույս հայտնել, որ այն կդառնա նրանց հոգեւոր կենտրոնը եւ կխթանի սիրո ու հանդուրժողականության սերմանումը մեր դժվարին ժամանակներում: ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ եւ Արարատի մարզպետը: