«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման արդյունքում երկու երկրների հարաբերություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն որոշ կարեւորագույն հարցերում առայժմ փոխհամաձայնություն չկա»,- նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Աշխարհի 20 ամենազարգացած երկրների գագաթաժողովից հետո Մեդվեդեւը լրագրողներին ասել է, որ Օբաման «լավ տպավորություն է թողել»: Հիշեցնենք, որ այդ գագաթաժողովից առաջ` չորեքշաբթի օրը տեղի էր ունեցել Մեդվեդեւ-Օբամա առաջին հանդիպումը, որից հետո երկու երկրների նախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Սակայն Մեդվեդեւը հայտարարել է, թե, «այդուհանդերձ, ամենաբարդ խնդիրներում լուրջ առաջընթաց չի գրանցվել»: