Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումն օգուտ չի բերի Ադրբեջանին: «Հայ-թուրքական սահմանի բացումն օգուտ չի բերի Ադրբեջանին, այլ ընդհակառակը: Ադրբեջանի իշխանությունները համապատասխան աշխատանք են կատարում այդ ուղղությամբ, որը պետք է ակտիվացվի»,- ասել է Ասադովը՝ խորհրդարանի երեկվա նիստում պատասխանելով այդ հարցը Միլի մեջլիսի նիստում՝ քննարկելու պատգամավոր Իգբալա Աղազադեի առաջարկին: