Նշանակել է

04/04/2009

Ինչպես եւ սպասվում էր, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշանակվել է կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Այդ մասին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 2-ին: Նույն օրվա այլ հրամանագրերով Մանուկ Վարդանյանն ազատվել է Կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից եւ նշանակվել է նախագահի խորհրդականի պաշտոնում: Նախագահի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաեւ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը: