Սակագինն իջել է

03/04/2009

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից վրացական երկաթուղու հետ համատեղ անցկացված աշխատանքների արդյունքում ապրիլի 1-ից 2009թ. Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր Բլուր հաղորդակցությունում բարձված 20ft բեռնարկղերի փոխադրման հաշվարկը կկատարվի թափանցիկ սակագնային դրույքով` 1 կոնտ-կմ համար 0,48 շվեյց. ֆրանկ (մոտ 300 դոլար) ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Վրաստանի տարածքում: Որոշումն ընդունվել է արտահանման-ներկրման հաղորդակցությունում բեռնային հոսքի ներգրավման նպատակով` այդ թվում այլընտրանքային տրանսպորտից»,- հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Իլյա Կելպերիսը: «Հուսով ենք, սակագների իջեցումը թույլ կտա ավելացնել բեռնարկղային փոխադրումների ծավալները եւ կստեղծի կայուն հիմք` հարակից ճանապարհների հետ թափանցիկ աշխատանքների հետագա զարգացման համար,- ասել է նա` ավելացնելով,- Սակագների իջեցումը նաեւ թույլ կտա ապահովել երկաթուղային բաղադրամասով թափանցիկությունը փոխադրման արժեքում` տրանսպորտային մի քանի միջոցների կիրառման ժամանակ»: