Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սթրես հաղթահարելու ամենահուսալի զբաղմունքը կարդալն է: Այն ավելի արագ է ազդում, քան երաժշտություն լսելը կամ մեկ գավաթ սուրճն ու թեյը: Պարզվել է, որ կարդալով սթրեսից ազատվում են 68 տոկոսով եւ ընդամենը 6-7 րոպեում: Երաժշտություն լսելը սթրեսի վրա ազդում է 61 տոկոսով, թեյը կամ սուրճը` 55 տոկոսով, զբոսանքը` 42 տոկոսով: Իսկ համակարգչային խաղերն ազդում են 21 տոկոսով, բայց վերջինիս ժամանակ սրտի արագ աշխատանքը պահպանվում է: