30 տարեկանը այն տարիքն է, երբ կինն արդեն պարմանուհի չէ, բայց իրեն շատ երիտասարդ ու եռանդուն է զգում: Իսկ արտաքին տեսքը պետք է համապատասխանի ներքին զգացողություններին:
Դեմքն այս դեպքում շատ լավ է մաքրվում երիցուկով, որը նաեւ միաժամանակ սնուցող նշանակություն ունի: Հատկապես երիցուկի զամբյուղիկները հակաբորբոքային ու հակաալերգիկ նշանակություն ունեն, հետեւաբար՝ դրա հիմքի վրա պատրաստված թուրմերը կօգնեն բոլոր տեսակ մաշկերին: 1 թեյի գդալ չորացրած երիցուկին ավելացնել բաժակի 1/4 մասով եռացրած-սառեցրած ջուր եւ մաքրել դեմքը: Երիցուկը ցանկացած ձեւով օգտագործելը դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա: Մաշկը մաքրելու նպատակով, նույնիսկ երիցուկի թուրմով հոգնաներ են անում: Այն շատ լավ է նաեւ աղեստամոքսային տրակտի աշխատանքին: