Ջիգարխանյանը՝ Երեւանում

31/03/2009

Ապրիլի 23-ին, 25-ին եւ 26-ին Երեւանում կկայանա «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես կգա Արմեն Ջիգարխանյանը: Սա կլինի առաջին բեմադրությունը Համահայկական թատերական նախագծի շրջանակներում եւ կշոշափի ցեղասպանության թեման: Ներկայացման մեջ ընդգրկված են նաեւ ազգությամբ հայ, սակայն արտերկրում բնակվող եւ ստեղծագործող այլ դերասաններ եւս, այդ թվում՝ Նորա Արմանին: Պիեսի հեղինակը բելգիահայ բեմադրիչ, դերասանուհի եւ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանն է, ում «Հայաստանյան փաստաթղթեր կամ առանց վերադարձի հնարավորության» գրքի շնորհանդեսը կայացել է 2008-ի հուլիսին Բրյուսելում: Այն ներկայացնում է հայ եւ թուրք հասարակություններում նոր սերնդի ներկայացուցիչների փոխհարաբերությունները Հայոց ցեղասպանության ենթատեքստում: