Շքանշան ու սկուտեղ

19/07/2005

Կալիֆոռնիայի պետական համալսարանի ղեկավար դոկտոր Ջոն Ուելտին հունիսի
14-ին համալսարանի նախագահի պատվո շքանշան է հանձնել Ամենայն Հայոց
կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդին: Այս պարգեւն այդ համալսարանի
բարձրագույն պարգեւն է: Իր հերթին Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ Ջ. Ուելտին
է նվիրել արծաթյա մի սկուտեղ: Վերջին տարում սա նրանց 2-րդ հանդիպումն էր:
Մինչ այդ Ջ. Ուելտին նախորդ ամառ այցելել էր Հայաստան: