Նշանները երեւում են

27/03/2009

«Ամերիկայում արդեն նկատվում են ճգնաժամից դուրս գալու առաջին նախանշանները»,- նախօրեին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ներկայացնելով 2010 թվականի ֆինանսական տարվա 3.55 տրիլիոն դոլար ծավալով բյուջեի նախագիծը, Օբաման ասել է, թե այն կարող է ամուր հիմք դառնալ երկրի տնտեսությունը վերականգնելու համար: Ըստ Օբամայի, 2010 թվականի բյուջեն ձեւավորելիս հաշվի է առնվել իր նախընտրական խոստումը` 4 տարի հետո ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կիսով չափ կրճատելու մասին: