«Կիլիկիա»-ն Մարսելում է

19/07/2005

Հուլիսի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Մարսելի
նավահանգստի Պատվո կառամատույցում, քաղաքապետարանի դիմաց, տեղի ունեցավ
հայկական «Կիլիկիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը,
որին ներկա էին ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Մարսելի քաղաքապետարանի,
Բուշ դյու Ռոնի շրջանային խորհրդի եւ Պրովանս-Ալպ-Կոտ դ՚Ազյուրի Գլխավոր
խորհրդի ղեկավարներ, սենատորներ, պատգամավորներ, հայ համայնքի հազարից
ավելի ներկայացուցիչներ: Հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմները,
կառամատույցում կազմակերպվել է համերգ: «Կիլիկիան» Մարսելի նավահանգստում
մնաց մինչեւ հուլիսի 6-ը: