Արժույթի միջազգային հիմնադրամը մեղմացրել է ֆինանսական ճգնաժամից տուժած երկրներին վարկեր տրամադրելու սկզբունքները` վարկային նոր գիծ բացելով զարգացող երկրների համար: Այդ փոփոխություններից հետո Արժույթի միջազգային հիմնադրամը հատկացումներ տրամադրելիս համալիր տնտեսական խնդիրների լուծում չի պահանջի` սահմանափակվելով ավելի հրատապ, անհետաձգելի լուծում պահանջող ծրագրերի համար նախատեսվող վարկեր տրամադրելով: