«Գիտնականները հայտնաբերել են վկայություն այն մասին, որ կարմիր միսը օրգանիզմի վրա վատ ազդեցություն է ունենում»,- հաղորդում է BBC-ն:
Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է մոտ 500 հազար մարդ 10 տարվա կտրվածքով: Պարզվել է, որ կարմիր միս օգտագործողների շրջանում սիրտ-անոթային հիվանդություններն ու քաղցկեղն ավելի տարածված են: Իսկ սպիտակ միս օգտագործողների մոտ, ընդհակառակը, կյանքի տեւողությունը երկարում է: