Բաց նամակ

21/03/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Կարդալով մեր թերթի «Առողջություն» խորագրի հրապարակումները` ընթերցողներից շատերը սկսել են արձագանքել եւ ուղարկել իրենց, այսպես ասած, բուժիչ նամակները: Մարդիկ կիսվում են իրենց փորձով ու գիտելիքներով: Գուցե մեկին դրանք թեթեւություն բերեն, մեկին` ուրախություն, իսկ մեկի էլ` կյանքը փրկեն: Այնուամենայնիվ, այդ նամակներում առաջարկվող ժողովրդական բուժիչ միջոցները, խորհուրդները բխում են բնությունից: Այլ կերպ ասած` այդ խորհուրդները խորհրդանշում են մարդու վերադարձը բնություն:

Մոնղոլական թեյն ազատում է եղանակի կախվածությունից ու բարձրացնում տրամադրությունը

Մեզ ուղարկված նամակներից մեկում խոսվում է մոնղոլական թեյի մասին: «Մեր ընտանիքում վաղուց է արմատավորվել մի բաղադրատոմս, որի օգնությամբ մայրս փրկվել է մետեոկախվածությունից,- գրում է Հասմիկ Արամյանը: -Նրա մոտ իսկապես նկատվում էր առողջության վատացում` եղանակի փոփոխության հետ կապված: Դա զգալի էր հատկապես գարնանն ու աշնանը: Ժառանգաբար դա փոխանցվել է նաեւ ինձ, եւ ես եւս սկսեցի բուժվել, ինչպես մայրս: Կա մոնղոլական թեյ կամ բադան անունով մի բույս, որը վաճառվում է դեղատներում: Այն շատ լավ կարգավորում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության պրոցեսները: Ահա խմելով մոնղոլական թեյը, եւ՛ գարնանը, եւ՛ աշնանը բավականին թեթեւություն ես զգում»: Առաջարկվող բաղադրատոմսը. Անհրաժեշտ է 3 բաժին բադանի տերեւներ, 2 բաժին ճահճամոշի (ՎՏՐՏՔՍՈ) տերեւներ, 2 բաժին արծաթախոտի (ՎՈվՋպՑՍՈ) տերեւներ եւ 1 բաժին ուրցի խոտ: Այս խառնուրդից վերցնել 1-2 թեյի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, հասցնել եռման ջերմաստիճանի, ապա թրմել 1,5 ժամ: Հետո ավելացնել ըստ ճաշակի մեղր կամ շաքարավազ: Թեյը խմել ամբողջ օվա ընթացքում: Այն կարելի է խմել մի քանի շաբաթ շարունակ, եւ խմելու հենց սկզբում արդյունքը զգալի է լինում:

Իսկ առհասարակ բժշկության մեջ բադանի հիմքի վրա պատրաստված պրեպարատներն օժտված են արյունահոսությունը կանգնեցնելու, հակաբորբոքային եւ հակամիկրոբային հատկությամբ: Այն ընդունված է օգտագործել գինեկոլոգիական խնդիրների առկայության դեպքում: Երբեմն այն նույնիսկ կարող է օգտագործվել կոլիտների դեպքում: Ժողովրդական բժշկության մեջ բադանի տերեւներն օգտագործվում են թոքաբորբեր, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ բուժելու նպատակով:

«Երեքը՝ մեկում»

Ընթերցողներից մեկն էլ, ով նույնիսկ արխիվացնում է մեր թերթի այդ էջերը, դեղաբույսերի մեկ այլ փունջ է առաջարկում գարնանային ու աշնանային մաղձոտ տրամադրությունից ազատվելու համար: Առաջարկվող միջոցը շատ լավ օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռեւմատիկ ցավերի եւ տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատներ, 1 բաժին կատվախոտի արմատներ, 1 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի (փպՐպՊՈ) արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս դեղաբույսերը լցնել 1 տարայի մեջ, որպեսզի «ընկերանան»: Այս խառնուրդից 1 ճաշի գդալի վրա լցնել 1 բաժակ ջուր, եւ հենց սկսի եռալ, անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակը ամբողջ օրվա ընթացքում:

Եվ վերջապես յուրաքանչյուրիս բժիշկը մեր մեջ է: Գլխավոր խնդիրը մեր մեջ ոչ թե հիվանդություն, այլ առողջություն գտնելն է:

***

Թունավոր խպիպը` զոբը, պետք է ասել, մեծ չարիք է: Յոդի պակասից, նյութափոխանակության խանգարման հետեւանքով առաջացած այս հիվանդությունը շատ հատուկ է հատկապես մեր տեղանքի բնակչությանը: Հիշում եմ, թե ինչպես էր մտերիմներիցս մեկը շատ պարզ ու հեշտ ձեւով ազատվել այդ չարիքից: Նրա զոբը հասել էր այն աստիճանի, որ բժիշկները խորհուրդ էին տալիս միանշանակ վիրահատել, իսկ բժիշկներից մեկն էլ կարծում էր, որ նույնիսկ վիրահատությունը փրկություն չէ: Խեղճ կինը ամբողջովին հուսահատ վիճակում սկսում է տատիկների առաջարկած ժողովրդական միջոցներին հետեւել: Դրանցից մեկը եղինջի թուրմն է: 2,5 լիտր ջուրը եռացնել, 200 գ եղինջը գցել ջրի մեջ ու անմիջապես անջատել գազօջախը: Ոչ մի դեպքում չի կարելի այն եռացնել: Սառելուց հետո քամել թուրմն ու ծարավ զգալու դեպքում խմել գոլ վիճակում: Այդ ընթացքում, քանի դեռ զոբը չի բուժվել` չի կարելի խոզի միս ուտել ու կվաս խմել: Թուրմը խմելուց հետո պետք է 5 օր հանգստանալ, ապա կրկին կրկնել:

Երեք ամիս հետո այն բժիշկը, որ հիվանդին նույնիսկ ապրելու հույս չէր տվել, զարմանքից ապշահար էր եղել՝ ասելով. «Ես գիտեի, որ եղինջը բուժում է սիրտը՝ նյարդերը, ռեւմատիզմը, բայց զոբի մասին չէի պատկերացնում»: Զոբին շատ լավ օգնում է վուշի սերմերով կոմպրեսը: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. պարանոցի չափով կարված պարկի մեջ լցնել 1 բաժակ վուշի սերմ, ապա այն մտցնել եռջրի մեջ ու պահել 20 րոպե: Հանել ջրից ու քամվելուց հետո, տաք վիճակում դնել պարանոցին (պետք է հնարավորինս դիմանալ) այնքան ժամանակ, մինչեւ կոմպրեսը կսառի: Նույնը կատարել 5 անգամ: Այն բավականին թեթեւացնում է զոբի վիճակը:

Ուղարկեք ձեր խորհուրդները մեզ` www.168.r.am էլ. հասցեով: