Առաջին մրցանակը

14/03/2009

Մոլդովայում ավարտվել է «Ոսկե ձայներ-2009» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը: Այս մրցույթին Հայաստանը ներկայացնող Լուսինե Աղաբեկյանը արժանացել է առաջին մրցանակին: Մրցույթին մասնակցել է ինը երկրի 15-30 տարեկան 20 ներկայացուցիչ: Եզրափակչում երիտասարդ կատարողները իրենց ընտրությամբ կատարել են երկու երգ: Մրցույթի «Գրան պրի» գլխավոր մրցանակին արժանացել է Մոլդովան ներկայացնող Իրինա Կոստինան: Առաջին տեղը կիսել են Հայաստանը ներկայացնող մասնակիցը եւ մոլդովացի Ալյոնա Տրիբոյը: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմել է 20 հազար ամերիկյան դոլար, որից տասը հազարը ստացել է գլխավոր մրցանակակիրը: