Ռուսական հայտնի երգիչ, «Եվրատեսիլ 2008» մրցույթի հաղթող Դիմա Բիլանը հրաժարվել է համերգով հանդես գալ Բաքվում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, համերգի կազմակերպիչ «Արտ քոմյունիթի» ընկերության ներկայացուցիչ Սաբինա Ջումազադեն տեղեկացրել է, որ այդ համերգը, որը պետք է տեղի ունենար մարտի 10-ին, չեղյալ է համարվել Դիմա Բիլանի հիվանդության պատճառով: Սակայն մի շարք այլ լրատվամիջոցներ նշում են, որ Բիլանը չեղյալ է համարել Բաքվի իր համերգը, որպեսզի նախապատրաստվի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին, որն այս տարի անցկացվելու է Մոսկվայում: Երգչի երկրպագուները ստիպված են ետ վերադարձնել արդեն գնված տոմսերը: