Ազատելո՞ւ են Հ1-ից

07/03/2009

Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Հանրային հեռուստաընկերությունից հեռացվելու են Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը եւ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, այս շաբաթվա սկզբին «Երկու աստղ» հեռուստանախագծից հետո Քեշիշյանը նկատողություն էր արել Ֆելիքսին, ինչի պատճառով նրանց միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել։