Վախճանվել է Սուրեն Չանչուրյանը

06/03/2009

Երեկ 72 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի պարուսույց Սուրեն Չանչուրյանը: Ս. Չանչուրյանը 1993-ին ստանձնել է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը եւ նվիրվել անսամբլի վերածննդի գործին` իր շուրջը համախմբելով պարի նվիրյալներին: Նրան վիճակված էր անցումային ծանր ժամանակաշրջանում պայքարել պարարվեստի գոյատեւման եւ հետագա զարգացման համար: Հայաստանի պարի պետական անսամբլը նրա շնորհիվ իր պարային բեմադրություններով հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում` ներկայացնելով հայկական պարարվեստը: