«Warner Brothers» կինոընկերությունը պաշտոնապես հրապարակել է իր արտադրած եւ ամենից սպասվող ֆիլմերի պրեմիերաների օրերը: Ըստ այդմ, առաջին տեղում է տարվա ամենից «ցանկալի» ֆիլմը`«Հարրի Փոթերը եւ մահվան պարգեւը-2» ֆիլմի վերջին` եզրափակիչ մասը: Այն վարձակալման կտրվի 2011 թվականի հուլիսի 15-ին: Հարրի Փոթերի արկածները մրցակցության մեջ կմտնի «Վրիժառուները» կինոժապավենի հետ, որտեղ ընկերությունը ցանկանում է համախմբել իր նկարահանած ֆիլմերի սուպերհերոսներին: Կինոարտադրող ընկերությունը նաեւ հրապարակել է երկու հայտնի կոմիքսների լույսընծայման տարեթվերը: Երկուսն էլ էկրանին կհայտնվեն 2010-ին: Ինչ վերաբերում է «Հարրի Փոթերը եւ մահվան պարգեւը» ֆիլմին, ապա ֆիլմի էկրանավորման աշխատանքներն արդեն սկսվել են: Հոլիվուդյան կինեմատոգրաֆիստները որոշել են այն բաժանել երկու մասի, որոնցից առաջին մասը կիոթատրոններում կցուցադրվի 2010-ի նոյեմբերին: